Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ

Armenpress 14:25, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է 50 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է 50 հա խոտածածկույթ:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am