Վրաստանում անտառային հրդեհի դեմ պայքարը շարունակվում Է երկրորդ օրը

Armenpress 12:20, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Գորիի շրջանի Սակավրե գյուղի մերձակա անտառում կրակի դեմ պայքարին, որը բռնկել Է նախօրյակին՝ օգոստոսի 23-ի առավոտից, ավելի մեծ թվով հրշեջներ են մասնակցում: Փրկարար հրշեջների թիվը 170-ից հասել Է 250-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Էջում:

Հինգշաբթի օրվա երեկոյան տվյալներով՝ հրդեհն ընդգրկել Էր 40 հեկտար տարածք, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am