Մի շարք երկրներում Facebook-ի օգտատերերը հայտնել են սոցցանցի աշխատանքի խափանման մասին

Armenpress 11:26, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը գանգատվում են ծառայության աշխատանքի խափանումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector կայքի տվյալները:

Ինչպես հետեւում Է մեկնաբանություններից, խափանումներն սկսվել են օգոստոսի 22-ին, Երեւանի ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես 10-ին:

Ի հայտ եկած խնդիրների մասին օգտատերերը հայտնում են Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից: Առավել շատ գանգատներ (80 տոկոս) ստացվել են կայքի աշխատանքում տեղ գտած խափանումից, մնացածները (20 տոկոսը) կապված են սոցցանց մուտքի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am