Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ

Armenpress 11:09, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:

Ջերմուկի բնակիչներից մեկը վստահեցրեց, որ հավաքն ինքնաբուխ է, որևէ ուղղորդում չկա: Նիկոլ Փաշինյանը խոստացավ այցի վերջում կրկին հանդիպել նրանց:

Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am