ԱՄՆ-ում յոթ մարդ Է հոսպիտալացվել A321-ի վթարային վայրԷջքի հետո

Armenpress 09:54, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hawaiian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ծխոտման պատճառով վթարային վայրԷջք Է կատարել Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում, յոթ ուղեւոր հոսպիտալացվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hawaii News Now-ը:

Airbus 321-ը կալիֆոռնիական Օքլենդից չվերթ Էր իրականացնում դեպի Հավայան կղզիներ: Օդանավում եղել են 184 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամները: Ժամանումից 20 րոպե առաջ ծուխ Է հայտնվել հանրանավի սրահում եւ բեռների հատվածամասում: ՎայրԷջքից հետո մարդկանց տարհանել են վթարային սանդուղքներով:

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել Է, որ հինգ մեծահասակների եւ երկու երեխայի տեղափոխել են հիվանդանոց, նրանց մոտ ծխահարման նշաններ են հայտնաբերվել:

Նախնական տվյալներով նրանց վիճակը վտանգ չի ներկայացնում: Ծխի աղբյուրը կամ բռնկման օջախ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am