Ստեղծվել է «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» համաժողովի կազմակերպման աշխատանքային խումբ

Armenpress 20:00, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am