Լեհական Օսուվ քաղաքում բացվել է հայազգի զինվորների հիշատակին նվիրված հուշատախտակ

Armenpress 18:40, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավային մերձ Օսուվ քաղաքում օգոստոսի 14-ին Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հուշատախտակի հանդիսավոր բացում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, այն զետեղվել է ի հիշատակ հայազգի զիվորների և սպաների սխրանքի՝ նահատակված 1920 թ․ լեհական աշխարհազորի կազմում։

Ճակատամարտը տեղի է ունեցել նույն այդ վայրում ի պաշտպանություն Լեհաստանի և Վարշավայի բոլշևիկյան հարձակումներից:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հաղորդման, միջոցառումները կատարվել են Լեհաստանի պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am