Չինաստանում սմարթֆոնի առջեւ երկար նստող երեխան շլություն Է ձեռք բերել

Armenpress 15:29, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հեֆեյ քաղաքի (Անհոյի նահանգ) իննամյա բնակիչը շլություն Է ձեռք բերել սմարթֆոնից ունեցած կախվածության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Asia One-ն:

Ամռան արձակուրդին երեխան հեռախոսը ցած չի դրել ձեռքից՝ օրական ինը ժամ զբաղվելով խաղերով: Ծնողների խոսքով՝ տղան վերցնում Էր գաջեթն ու փախչում, հենց որ իրենք շրջվում Էին: Դրա հետեւանքով կարճ ժամանակում տղայի մոտ խիստ շլություն Է զարգացել:

Ակնաբույժը հաստատել Է, որ տեսողության խդիրները կարող Էին առաջանալ հեռախոսով ավելորդ տարվածությունից եւ խորհուրդ Է տվել մի քանի ամիս սահմանափակել Էկրանի առջեւ անցկացվող ժամանակը:

Եթե բարելավում չլինի, ստիպված կվիրահատեն: Այնուամենայնիվ, տուժողն ինքը մտադիր չԷ հրաժարվել սմարթֆոնից: «Ես չեմ կարող»,- հայտարարել Է նա բժշկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am