Հրդեհ Մասիս քաղաքում. տուժածներ չկան

Armenpress 09:30, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 21-ին, ժամը 13:17-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի տներից մեկի սենյակից ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:28-ին: Ամբողջությամբ այրվել են տան երկրորդ հարկի ննջասենյակի գույքը, հատակը (2 քմ) և 1 փայտյա պատուհան՝ մասնակի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am