Թաիլանդի թագավորը խնամակալության տակ Է վերցրել սովից սատկող 13 գամփռի

Armenpress 17:53, 21 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը ապաստան Է տվել գերմանական 13 գամփռի, որոնք սատկում Էին սովից: Ուժասպառ շներին կամավորները գտել են սնանկացած կին գործարանատիրոջ մոտ, որն ի վիճակի չԷր նրանց խնամել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:Կամավորները կենդանիներին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, որպեսզի այնտեղ գնահատել նրանց առողջական վիճակը: Դրանից հետո նրանց վերցրել են թագավորական հովանավորության ներքո: «Նորին Մեծությունն օգոստոսի 21-ին իր ներկայացուցչին ուղարկել Է ապաստարան, որտեղ շները գտնվում են օգոստոսի 19-ից՝ անասնաբույժ-կամավորների կողմից նրանց փրկելու պահից ի վեր, որպեսզի նրանց վերականգնողական բուժման նպատակով տեղափոխեն Կասետսարյան համալսարանի անասնաբուժական կլինիկա»,- հայտնել Է Nation թերթը:Թաիլանդի թագավորական ընտանիքը հայտնի Է ընտանի կենդանիների նկատմամբ իր սիրով: Միապետի ապաստարաններում պահվում են հարյուրավոր շներ՝ ինչպես ցեղական, այնպես Էլ ոչ ցեղական:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am