Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ

Armenpress 17:30, 21 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ՝ գերատեսչության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ֆինանսական քաղաքականության եւ համակարգի գործունեությանը վերավերող տարբեր հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am