Խամենեին պահանջել Է լուծել նավթային եկամուտներից Թեհրանի կախվածության հարցը

Armenpress 16:20, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կառավարությունից պահանջել Է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդագրության համաձայն, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում, Խամենեին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն Է»:

«Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել Է երկրի զարգացմանը»,-ասել Է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am