Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

Armenpress 12:56, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են Մ-3 Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 107+900-ից մինչև 109+000 կմ հատվածի (1 կմ 100 մ) հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանից,  ներկայումս իրականացվում են գոյություն ունեցող ծածկի և հիմքի քանդման և նոր հիմքի տեղադրման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է:  Ասֆալտապատման մյուս աշխատանքներն արդեն ծավալվել են Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական ճանապարհի 19+000-27+000 կմ հատվածում (8 կմ): Այստեղ կիրականացվի միջին նորոգման աշխատանք: Այս պահին կատարվում է ասֆալտբետոնի ֆրեզավորում և քերուկը տրամադրվում է համայնքներին:  Ծրագրերն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է:  Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն իրականացնում է հետևողական վերահսկողություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am