Օգոստոսի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է

Armenpress 10:32, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվասկան համակարգից: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ի սրտե շնորհավորում է Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել պայծառազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն Հայոց Հորը` կյանքի փոթորկալից ժամանակներով ապահով առաջնորդելու Հայոց Տապանը դեպի Երկնավոր մեր Տիրոջ խաղաղ նավահանգիստը»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am