ՊՆ ներկայացուցիչը ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը

Armenpress 19:25, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքութան կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացում Ավետիսյանը կարևորել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության շարունակականության ապահովումը, որի շրջանակներում նախկինում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի անձնակազմի համար: Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման նպատակով այցելությունների, վերապատրաստման դասընթացների ավելացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում, ծանոթացել ՊՆ Թեժ գծի աշխատանքին, քննարկել աշխատանքների կազմակերպումը ՄԻԲԿ անձնակազմի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am