Ռիո դե Ժանեյրոյում պատանդներ վերցրած տղամարդը չեզոքացվել Է. Globo

Armenpress 18:00, 20 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված տղամարդը, որը Ռիո դե Ժանեյրոյում պատանդ Էր վերցրել ավտոբուսի ուղեւորներին, չեզոքացված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը:Նրա տեղեկությունների համաձայն, հատուկ նշանակության ուժերի դիպուկահարը կրակ Է բացել հանցագործի վրա այն բանից հետո, երբ նա դուրս Է եկել ավտոբուսից, որտեղ նա երեք ժամ պատանդ Էր պահել 31 մարդու: Ստացած վերքերից նա մահացել Է: Պատանդների վիճակի մասին առայժմ չի հաղորդվում: Միջադեպի վայր Է ժամանել շտապ օգնության մի քանի մեքենա:Ատրճանակով եւ Էլեկտրաշոկերով զինված դիմակավոր մարդը տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) զավթել Էր երթուղային մարդատար ավտոբուսը, որը Նիտերոյից ընթանում Էր Ռիո դե Ժանեյրո: Սպառնալով հրկիզել փոխադրամիջոցը՝ նա պահանջել Է ավտոբուսը կանգնեցնել բանուկ կամրջի վրա, որը կապում Է քաղաքները:Հանցագործին չեզոքացնելուց առաջ ոստիկանությունը կարողացել Էր բանակցությունների արդյունքում ազատել վեց մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am