Քիմ Քարդաշյանը հանրության մեջ հայտնվել Է առանց դիմահարդարման եւ հիացրել երկրպագուներին

Armenpress 17:21, 20 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պապարացիները հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին լուսանկարել են առանց դիմահարդարման, երբ նա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ընթրելու Էր գնում Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում: Զույգի լուսանկարը հրապարակել Է kimkardashian.fr.-ի Instagram-օգտահաշիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Լուսանկարում Քիմը հագել Է մոխրագույն հուդի եւ մարզական անդրավարտիք, ինչպես նաեւ մարզակոշիկներ: Օգտահաշվի բաժանորդներին հիացրել Է Քարդաշյանի բնական արտաքինը:«Ինձ դուր Է գալիս, որ նա սկսել Է ավելի բնական երեւալ»,-գրել Է բաժանորդուհիներից մեկը: «Օրինակ՝ ընդօրինակման համար»,-մեկնաբանել Է մեկ ուրիշը: Մյուսներին զարմացրել Է, որ Ուեսթը եւ Քարդաշյանն ամառվա համար անսովոր տաք են հագնվել: «Ինչ Է, այնտեղ ցո՞ւրտ Է»,-հարցրել Է օգտատերերից մեկը:Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-օգտահաշվի սթորիսում զետեղել Է լուսանկար, որտեղ նա դեռահաս տարիքում Է՝ իջեցված ջինսով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am