Դպրոցական պայուսակները կթեթևանան 30-40%-ով

Armenpress 16:09, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական դասագրքերը 30-40%-ով ավելի թեթև կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի տպագրվող դասագրքերը բոլորը կիսվել են առաջին և երկրորդ կիսամյակի համար, և սրա շնորհիվ մենք մոտ 30-40%-ով պայուսակների քաշի թեթևացում ենք ունենալու»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ գրքերի համար գանձվող գնի վրա այս փոփոխությունը չի ազդելու:

Դպրոցական պայուսակները կթեթևանան նոր ուսումնական տարում. 48 անուն դասագիրք կլինի երկու հատորով



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am