Մանրամասներ են հայտնվել Մեգան Մարքլի մասնավոր ինքնաթիռի մասին

Armenpress 13:49, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանրամասներ են հայտնի դարձել Cessna 680 Citation Sovereign մասնավոր ինքնաթիռի մասին, որն արքայազն Հարրին եւ եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, օգտագործել են արձակուրդից վերադառնալու համար: Ինքնաթիռի ինտերիերի տեսագրությունը հրապարակել Է The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինքնաթիռի սալոնում տեղադրված Է 12 կաշվեպատ բազկաթոռ, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական փայտե սեղանիկ: Բազկաթոռները պտտվում են իրենց առանցքի շուրջը, իսկ թիկնակները կարելի Է թեքել 90 աստիճանով՝ ստեղծելով մահճակալի նմանություն: Ինքնաթիռում կա Wi-Fi, ժամանցի համակարգի անհատական դիսփլեյներ եւ վարդակներ գաջեթների լիցքավորման համար: Սալոնի առջեւի մասում գտնվում Է բարը: Ինքնաթիռի ամենաբարձր արագությունը ժամում շուրջ 800 կիլոմետր Է: Օդանավի վարձակալումը 20 հազար ֆունտ ստեռլինգի չափով վճարել Է սըր Էլթոն Ջոնը, ֆրանսիայում որի առանձնատանը հանգստացել են արքայազնը, դքսուին եւ նրանց որդի Արչին:

Դրա համար Մեգան Մարքլը քննադատության Է ենթակվել շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատվության համար: 11 օրում դքսուհին չորս թռիչք Է կատարել մասնավոր ինքնաթիռներով, որոնք յուրաքանչյուր փոխադրված ուղեւորի հաշվով մթնոլորտ են արտանետում յոթնապատիկ ավելի ածխածնի երկօքսիդ, ինչը հանգեցնում Է ջերմոցային Էֆեկտի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am