Պենտագոնը հրապարակել Է ՄՓՀՀՊ-ով արգելված թեւավոր հրթիռի արձակման տեսագրությունը

Armenpress 12:03, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է թեւավոր հրթիռի փորձարկումների տեսագրությունը, հրթիռ, որն արգելված Է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրով: Արձակումը տեղի Է ունեցել օգոստոսի 18-ին Կալիֆոռնիայի Սան Նիկոլաս կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պենտագոնում հայտարարել են, որ հրթիռը խոցել Է թիրախն ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա, մինչդեռ պայմանագիրն արգելում Էր 500 – 5,5 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռների փորձարկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am