Ջոնսոնը Տուսկին առաջարկել Է բացառել «բեքստոպը» Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրից

Armenpress 09:52, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բեքստոպի» (Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո ԵՄ-ի մաքսային միության եւ Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմի) մասին հիշատակումը չի կարող ներառվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմաններիվերաբերյալ համաձայնագրում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետ Բորիս Ջոնսոնը գրել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հղած նամակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջին հերթին մենք պարտավոր ենք համոզվելու, որ խիստ սահման չի լինի»,- գրել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Ջոնսոնը Իռլանդիա կղզում հատուկ մաքսային ռեժիմը համարել Է «հակադեմոկրատական եւ Միացյալ Թագավորության՝ որպես պետության ինքնիշխանությանը չհամապատասխանող: «Բեքստոպն» անորոշ ժամկետով արգելափակում Է Մեծ Բրիտանիային միջազգային պայմանագրում, որը մեզ պարտավորություններով կկապի մաքսային միության հետ եւ որը նախատեսում Է միասնական շուկայի օրենսդրության զգալի մասի կիրառում Հյուսիսային Իռլանդիայում»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am