Փաշինյանն Ամուլսարի հարցով քննարկումներից իր եզրակացության վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

Armenpress 17:00, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով ունեցած քննարկումներից հետո իր եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am