Մակրոնը եւ Ջոնսոնն օգոստոսի 22-ին բանակցություններ կվարեն Փարիզում

Armenpress 14:40, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններ կվարի Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Ելիսեյան պալատի ներկայացուցիչն օգոստոսի 19-ին հայտնել Է Reuters գործակալությանը:

Բանակցությունների ծրագրով նախատեսված Է մի շարք խնդիրների քննարկում՝ կապված Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու հետ: Նաեւ քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Սիրիայի իրադրությանը եւ միջուկային ոլորտում Իրանի հետ պայմանավորվածություններին:

Ինչպես հայտնել Է Franceinfo ռադիոկայանը, Ջոնսոնը ձգտում Է համաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր բանակցությունների անցկացման շուրջ, մինչդեռ Եվրամիության ներկայացուցիչները հասկանալ են տալիս, որ մտադիր չեն գնալ այդ քայլին եւ պաշտպանելու են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am