Նաթանյահուի կինն աղմկոտ սկանդալ Է սարքել ինքնաթիռում

Armenpress 13:48, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կինը՝ Սառա Նաթանյահուն, ինքնաթիռում սկանդալ Է սարքել Ուկրաինա ուղեւորության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ynet պորտալը:

Նշվում Է, որ Իսրայելի ղեկավարի տիկնոջը դուր չի եկել, որ անձնակազմի հրամանատարն ինքնաթիռում իրեն պատշաճ կերպով չի ողջունել: Նա ցասումով գնացել Է դեպի օդաչուների խցիկը՝ նախատինք տալու նրան, բայց նրան ներս չեն թողել: Դրանից հետո օդաչուն երկրորդ անգամ Է ողջունել Նաթանյահու ամուսիններին՝ ողջույնն առանձնապես ընդգծելով անձամբ Սառայի համար:

Կիեւի օդանավակայանում իսրայելացի զույգին դիմավորել են ուկրաինական ավանդական զգեստներով եւ հացի բոքոնով աղջիկները: Վարչապետը կատարել Է ավանդական արարողությունը. հացի պատառը թաթախել Է աղի մեջ եւ այն տվել Սառային, բայց նա այն նետել Է գետնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am