Բարսելոնայում կողոպտիչները հարձակվել են Աֆղանստանի դեսպանի վրա

Armenpress 12:30, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում մի խումբ ելուզակներ հարձակվել են Իսպանիայում Աֆղանստանի դեսպանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Periodico-ն: Դիվանագետին տապալել են գետնին եւ նրանից խլել 17 հազար եվրո արժողությամբ Bulgary ձեռքի ժամացույցը:

Հարձակումը տեղի Է ունեցել օգոստոսի 18-ին, ժամը մոտավորապես 21:40-ին, Լաետանա փողոցում: Դրա հետեւանքով դեսպանը ոտքի վնասվածք Է ստացել: Նա տեղի ունեցածի մասին հայտնել Է ոստիկանությանը: Փաստի կապակցությամբ սկսվել Է հետաքննություն, կասկածյալներին փնտրում են:

El Periodico-ն հիշեցրել Է, որ հունիսին կողոպտիչը մոտոցիկլետով հարձակվել Էր Հարավային Կորեայի կառավարության բարձրաստիճան կին պաշտոնյայի վրա: Նա կնոջ ձեռքից խլել Էր պայուսակը եւ փախել: Կինը կորցրել Էր հավասարակշռությունը, ընկել եւ գլուխը խփել գետնին: Մի քանի օր անց նա ստացած վնասվածքներից մահացել Է հիվանդանոցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am