Նոտր Դամի տաճարում վերսկսվել են նորոգման աշխատանքները. Franceinfo

Armenpress 12:23, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում օգոստոսի 19-ին վերսկսվել են հրդեհից տուժած Նոտր Դամի տաճարի ամրացման աշխատանքները: Այդ մասին հայտնել Է Franceinfo ռադիոկայանը՝ հիշեցներով, որ հուլիսի 25-ից օբյեկտի մուտքը բանվորների համար փակ Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ աշխատանքների վերսկսման թույլտվությունը տվել Է աշխատանքային տեսչությունը, որն օբյեկտում աշխատողների անվտանգության ապահովման պահանջների կատարման բազմաթիվ ստուգումներ Է անցկացրել: Ամենից առաջ խոսքը վերաբերում Է նրանց պաշտպանությանը կապարից, որը շրջակա միջավայր Է ընկել հրդեհի ժամանակ 400 տոննա մետաղի հալումից, որից պատրաստված Էր տանիքի ծածկը:

Այժմ խստացված Է այն բանի վերահսկողությունը, որ բոլոր աշխատողներն օգտագործեն շնչադիմակներ, հագնեն միանգամյա պաշտպանական կոմբինեզոններ, կրեն բախիլներ, օրվա ավարտին ընդունեն ճառագայթազերծող ցնցուղ: Նաեւ խստացվել Է օբյեկտ մուտքը թույլատրող փաստաթղթերի ստուգումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am