«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենը հիմնել է նոր հեռուստաընկերություն

Armenpress 14:02, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է նոր հեռուստաընկերություն՝ «Մտավարի արխի» (գլխավոր ալիք): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆեյսբուքի իր էջում Գվարամիան գրել է. «Հիմնվել է «Մտարվի արխի» հեռուստաալիքը, որի սեփականատերը ես եմ: Շուտով կիմանաք ներդրողների մասին: Եթե դուք գոնե մեկ լարի ներդնեք, ապա շատ կօգնեք մեզ և կիրականացնեք ներդրում Վրաստանի արևմտյան ու ժողովրդավարական ապագայի վրա»:

Գվարամիան «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացվել էր հուլիսի 18-ին, այն բանից հետո, երբ հեռուստաալիքը փոխեց սեփականատերերին:

Այժմ հեռուստաալիքի սեփականատերերն են բիզնեսմեն Կիբար Խալվաշին՝ 60 տոկոս, և նրա՝ «Պանորամա» ընկերությունը՝ 40 տոկոս: Գվարամիայի հեռանալուց հետո դատախազությունը նրա նկատմամբ ֆինանսական խախտումների մասին հարցեր է առաջադրել: Նա մի քանի անգամ կանչվել է հարցաքննության: Այնուհետև գլխավոր դատախազությունը նրան մեղադրել է հեռուստաալիքին խոշոր ֆինանսական վնաս պատճառելու մեջ:

  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am