ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ

Armenpress 17:43, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին` արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am