«Լավ կլինի». Վախթանգ Կիկաբիձեն ծննդյան օրը կնշի բեմի վրա

Armenpress 15:34, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի նշանավոր երգիչ եւ դերասան Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն իր ծննդյան 81-րդ տարեդարձը օգոստոսի 17-ին կնշի մեծ համերգով Բաթումում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Արտիստն արդեն մի քանի տարի Է՝ չի փոխում ավանդույթը եւ իր հոբելյանը նշում Է բեմի վրա:

Այս անգամ մաեստրոն իր ընկերների հետ միասին ելույթ կունենա Բաթումի պետական երաժշտական կենտրոնում: Համերգի ընթացքում, Կիկաբիձեի խոսքով, ելույթ կունենան իր գործընկերները՝ Նանի Բրեգվաձեն եւ Լիզա Բագրատիոնին:«Ես ամեն տարի համերգ եմ կազմակերպում իմ ծննդյան օրվա առթիվ… Ես իմ լավ ծրագրով ելույթ կունենամ ունկնդիրների առջեւ»,- ասել Է Վախթանգ Կիկաբիձեն «Sputnik Վրաստան»-ի հետ զրույցում: Բացի այդ, կազմակերպիչներն ունկնդիրներին բազմաթիվ անակնկալներ են խոստանում համերգի ժամանակ: Դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Վախթանգ Կոնստանտինի Կիկաբիձեն ծնվել Է 1938 թվականին Թբիլիսիում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am