Յուեն Մաքգրեգորը կարող Է Օբի-Վան Քենոբիին մարմնավորել «Աստղային պատերազմների» մասին սերիալում

Armenpress 13:51, 16 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդացի դերասան Յուեն Մաքգրեգորը կարող Է կրկին մարմնավորել ջեդայ ասպետ Օբի-Վան Քենոբիին Disney+ ալիքի համար սերիալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:Դերասանը բանակցություններ Է վարում այս դերում Էկրան վերադառնալու շուրջ, ինչն աղբյուրին հաստատել են Disney ստուդիայի ներկայացուցիչները: «Աստղային պատերազմների» առաջիկա սերիաների մասին այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում: Յուեն Մաքգրեգորը խաղացել Է սագայի երեք մասերում՝ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 1. թաքցված սպառնալիք» (1999 թ.), «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 2. կլոնների գրոհը» (2002 թ.), «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 3. սիթխերի վրեժը» (2005 թ.), ինչպես նաեւ Էպիզոդիկ դերեր Է կատարել «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ժապավենում (2015 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am