Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը. The Wall Street Journal

Armenpress 12:54, 16 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:Նա արդեն քննարկել Է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, եւ նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում Է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն: Հրատարակության աղբյուրների տեղեկավտությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սական Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի: Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը եւ Գրենլանդիայի վարչապետի գրասենյակում մեկնաբանությունների խնդրանքին չեն պատասխանել: Թերթը հիշեցնում Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար Է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաեւ Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել Է կղզին գնելու հեռանկարը:Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին Է, որը գտնվում Է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս - արեւելքում: Այն Դանիայի ինքնավար տարածքն Է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված Է սառույցով: Կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am