Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Gmail-ի աշխատանքի խափանման մասին

Armenpress 12:36, 16 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում օգտատերերն օգոստոսի 16-ին նշում են Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում տեղի ունեցած խափանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Downdetector ծառայության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին: «Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում խափանումներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:17-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:17-ից)»,-նշվում Է տեքստում:Ամենից հաճախ Էլեկտրոնային փոստի աշխատանքում խնդիրների մասին օգտատերերը տեղեկացնում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից եւ Մալայզիայից: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ տվյալներ չկան: Օգտատերերն ամենից շատ գանգատվում են ավտորիզացիայի հետ կապված խնդրից (50 տոկոս), շուրջ 25 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, իսկ 24 տոկոսի մոտ չի բացվում կայքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am