Գյումրիում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Armenpress 10:02, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը օգոստոսի 15-ին, ժամը 18:29-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19:47-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am