Նուբարաշենում առվի մեջ պայթուցիկ 2 սարք է հայտնաբերվել

Armenpress 20:34, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, 2 հատ պայթուցիկ սարք է նկատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 15-ին՝ ժամը 08:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել և նշվել է, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Արկերը տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am