Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել Է 35,5 տոկոսով

Armenpress 17:33, 15 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշտված տվյալների համաձայն, 2018 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել Է 35,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, ճեպազրույցում հայտնել Է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիթա Թոդրաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ավելի կոնկրետ, նրա տեղեկատվության համաձայն, անցյալ տարի Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել Է 1 մլրդ 265 մլն 200 հազար, իսկ 2017 թվականին՝ 1 մլրդ 962 մլն 600 հազար ԱՄՆ-ի դոլար: Գոգիթա Թոդրաձեն նշում Է օտարերկրյա ներդրումների կրճատման մի քանի պատճառ, մասնավորապես, մայրուղային գազատարի շինարարության ավարտումը, մի քանի ձեռնարկությունների անցումը Վրաստանի ռեզիդենտների սեփականությանը, ինչպես նաեւ պարտավորությունների կրճատումը ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների հանդեպ: Հարկ Է նշել, որ 2018 թվականին գրանցված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի պակաս Է ինչպես 2017 թվականի ցուցանիշի, այնպես Էլ 2016, 2015 թվականների ցուցանիշների համեմատությամբ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am