ՔԿԾ-ում ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ

Armenpress 17:24, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝  անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հիշյալ ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am