Disney-ը հրապարակել Է շների լուսանկարը «Լեդին եւ Թափառաշրջիկը» ռեմեյքից

Armenpress 16:44, 15 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել Է շների առաջին լուսանկարը, որոնք կհայտնվեն «Լեդին եւ Թափառաշրջիկը» մուլտֆիլմի ռեմեյքում: Լուսանկարը հայտնվել Է Disney Twenty Three հանդեսի Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ինչպես հայտնել Է CinemaBlend-ը, Թեսսա Թոմփսոնը հնչունավորել Է Լեդիին, իսկ Ջասթին Թերուն՝ Թափառաշրջիկին: Ֆիլմում բոլոր դերերը կատարել են փրկարար-շները, որոնց ապաստարան են տվել նկարահանումների ավարտից հետո: Ռեմեյքի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է նոյեմբերի 12-ին: Նոր կինոժապավենի երաժշտության հեղինակն ամերիկացի կատարող Ժանել Մոնեն Է: Նա ոչ միայն ձայնագրել կինոնկարի նոր կոմպոզիցիաները, այլեւ կվերափոխի The Siamese Cat Song երգը, որը բնօրինակով կատարել Է Փեգի Լին:«Լեդին եւ Թափառաշրջիկը» մուտֆիլմն Էկրան Է բարձրացել 1955 թվականին: Այն ներկայացվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am