Metallica-ն 250 հազար եվրո Է նվիրաբերել Ռումինիայում մանկական հիվանդանոցի կառուցմանը

Armenpress 13:58, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Metallica ամերիկյան ռոք խումբը Ռումինիա կատարած այցի ժամանակ 250 հազար եվրո Է նվիրաբերել այս երկրում երեխաների համար առաջին ուռուցքաբանական հիվանդանոցի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daruieste Viata բարեգործական կազմակերպությունը:

«Օգոստոսի 14-ին All Within My Hands ֆոնդը, որը հիմնվել Է Metallica խմբի կողմից, հայտնել Է, որ 250 հազար եվրո Է փոխանցում Daruieste Viata ընկերակցության նախաձեռնության համար: Հայտարարությունն արվել Է Բուխարեստում Metallica-ի համերգի օրը»,-ասված Է Daruieste Viata-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Ռումինիայում երեխաների համար առաջին ուռուցքաբանական հիվանդանոցի շինարարությունն սկսվել Է 2018 թվականի կեսերին, կազմակերպիչները հույս ունեն նախագիծն ավարտել հաջորդ տարի: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորվում են նվիրատվությունների հաշվին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am