«Արարատ-Արմենիա»-ին Բագրատաշենի մաքսատանը դիմավորել են աղ ու հացով  

Armenpress 12:55, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին Բագրատաշենի մաքսակետում դիմավորել են աղ ու հացով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վրացական «Սաբուրթալո»-ի դեմ տարած հրաշալի հաղթանակից հետո, երբ ֆուտբոլիստները և մարզչական շտաբը վերադարձել են տուն, Հայաստանի սահմանին նրանց մեծ ոգևորությամբ են դիմավորել սահմանապահները:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում, հյուրընկալվելով վրացական «Սաբուրթալո»-ին, հաղթեց 2։0 հաշվով (առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ին պարտվել էր 1:2 հաշվով) և դուրս եկավ փլեյ-օֆֆ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am