Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի երրորդ փուլում է  

Armenpress 12:21, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Ավստրալիայից Նիկ Կիրոսի հետ: Երկու ժամից ավելի ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերում՝ 6:7 (3:7), 7:6 (7:4), 6:2:

Ցինցինատի Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Ֆրանսիայից Լյուկ Պուեմի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am