Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Armenpress 16:44, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի հանրապետության և Վրաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության  ոլորտում համագործակցության հեռանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am