Փողոցներով զբոսնող արջն ահաբեկել Է Իտալիայի քաղաքի բնակիչներին

Armenpress 15:37, 14 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր գորշ արջը ոչ մեծ իրարանցում Է առաջացրել Իտալիայի Սկաննո փոքր քաղաքում (Ակվիլայի նահանգ), երբ երեկոյան հայտվնել Է քաղաքացիների երեկոյան հանգստի հենց եռուն պահին: Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 12-ին. կենդանին մարդկանց մոտ Է դուրս եկել ժամը մոտավորապես 22:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սկաննոյում բնակիչներն ու զբոսաշրջիկներն արագորեն ուշքի են եկել անկոչ հյուրի հայտնվելուց հետո, որը հետաքրքրվել Է տեղի խանութների ցուցափեղկերով եւ քիչ Է մնացել մտնի պաղպաղակավաճառի կրպակ: Հետաքրքրասիրության զգացումն արագորեն հաղթահարել Է վախը, եւ մարդիկ սկսել են սմարթֆոններով լուսանկարներ եւ տեսագրություններ անել: Սկաննոյի, որը գտնվում Է Աբրուցոյի, Լացիոյի եւ Մոլիզեի մարզերի Ազգային բնայգու տարածքում, մունցիպալիտետում ՌԻԱ Նովոստիին հաստատել են քաղաքի կենտրոնական մասում արջի հայտնվելու փաստը: Ըստ որում կոմունալ վարչակազմի ներկայացուցիչը նշել Է. «Մեր ազգային բնայգում բնակվում են վայրի շատ կենդանիներ, այդ թվում՝ գայլեր եւ արջեր: Երբեմն դրանք հայտնվում են նաեւ Սկաննոյի մերձակայքում, բայց մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքեր մեզ մոտ երբեք չեն եղել»,- նշել Է նա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am