Հայտնվել Է «Անցած Սուրբծննդյան տոները» կատակերգության թրեյլերը՝ Էմիլյա Քլարքի մասնակցությամբ

Armenpress 14:58, 14 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Pictures-ը հրապարակել Է «Անցած Սուրբծննդյան տոները» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը, որտեղ գլխավոր դերակատարը Էմիլյա Քլարքն Է: Հոլովակը զետեղված Է ստուդիայի պաշտոնական YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Քլարքը մարմնավորել Է սուրբծննդյան ապրանքներ վաճառող խանութի աշխատակցուհուն, որն աշխատում Է բարի ոգու հանդերձանքով: Նա ծանոթանում Է մի երիտասարդի (Հենրի Հուլդինգ) հետ, որը նրան օգնում Է բարելավել իր կյանքը: Ֆիլմը նկարահանել Է Պոլ Ֆիգը («Աղջիկների հավաք՝ Վեգասում»): Սցենարը գրել են Բրայոնի Քիմինգսը եւ Էմմա Թոմփսոնը, որը նաեւ խաղացել Է գլխավոր հերոսուհու մոր դերը: Էմիլյա Քլարքը հայտնի Է Դեյներիսի դերով «Գահերի խաղը» սերիալում: 2019 թվականին նա Emmi մրցանակի Է հավակնում սերիալում իր աշխատանքի համար: Emmi-ի 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am