Ամերիկացի գիտնականները քաղցկեղից մահը կանխելու նոր եղանակ են առաջարկել

Armenpress 14:50, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դալասում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի սահմանափակումը կարող Է կասեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտության ընթացքում թոքերի քաղցկեղով լաբորատոր մկներին փոխադրել են կետոգենային (ցածրածխաջրային) սննդակարգի՝ ճարպերի բարձր պարունակությամբ եւ սպիտակուցների միջին պարունակությամբ:

Կենդանիներին նաեւ ներարկել են պատրաստուկներ, որոնք արյան մեջ իջեցնում են շաքարի մակարդակը: Արդյունքները ցույց են տվել, որ դա խանգարել Է հարթաբջիջ կարցինոմայի աճին, թեեւ չի նվազեցրել ուռուցքի չափերը: Հետազոտողների խոսքով՝ գլյուկոզայի վերահսկումը չարորակ բջիջների աճի կասեցման նոր մոտեցում Է, ինչը տարբերվում Է դրանց ուղղակի ոչնչացումից: Դա թուլ Է տալիս քաղցկեղը վերածել խրոնիկական հիվանդության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am