«Ալաշկերտի» կանանց թիմը զիջեց «Բեշիկթաշին»  

Armenpress 12:33, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի կանանց ֆուտբոլային թիմը կրկին պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նիդերլանդների Էնսխեդե քաղաքում կայացավ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և թուրքական «Բեշիկթաշի» միջև: «Բեշիկթաշը» հաղթեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Կադեր Հանչարը (45+2), Ջեսիկա Օ՛ Ռուրկը (87) և Սևգի Չինարը (79):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am