Disney-ը կարող Է նկարահանել նոր «Ալադինի» շարունակությունը

Armenpress 16:38, 13 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան դիտարկում Է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել Է պրոդյուսեր Դեն Լինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մեզ թվում Է, որ պատմելու բաներ դեռ կան»,-նշել Է Լինը:«Այնպես որ, չբացահայտելով մանրամասնությունները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե Էլ ինչ կարելի Է անել այս ֆրանշիզայի հետ»,-եզրափակել Է պրոդյուսերը:Միեւնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել Է, որ սրանք դեռեւս միայն խոսակցություններ են, եւ ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում: Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ Է մտել մայիսին եւ ավելի քան 1 մլրդ դոլար Է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել Է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել Է Նաոմի Սքոթը, իսկ Ջինային՝ Ուիլ Սմիթը: Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել Է 1992 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am