Դանիայի պաշտպանության նախարարությունը միացել Է Գրենլանդիայում հրդեհների մարմանը

Armenpress 16:28, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան Է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է թագավորության պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 13-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Առաջնահերթ խնդիրն Է՝ սահմանափակել հրդեհի տարածքը, թույլ չտալ այն տարածվի դրա սահմաններից ավելի հեռու եւ ի վերջո մարել կրակը»,- ասված Է տեքստում: Եթե դա կատարել չհաջողվի, ապա, փորձագետների գնահատումներով՝ հրդեհը կարող Է շարունակվել ամիսներ կամ նույնիսկ տարի եւ լուրջ հետեւանքներ ունենալ կղզու բնակիչների, դրա բուսական եւ կենդանական աշխարհի համար: Գրենլանդիայում հրդեհը բռնկել Է ամռան սկզբին: Գրենլանդիայի եւ Դանիայի իշխանությունները գտնվել են մշտական շփման մեջ, եւ այժմ Գրենլանդիայի իքնակառավարումը դիմել Է Արտակարգ իրավիճակների վարչության օգնությանը: Ենթադրվում Է, որ գործողությունը տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am