Պուտինը Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով

Armenpress 14:45, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, համապատասխան հրամանագիրն օգոստոսի 13-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայրենական մշակույթի եւ արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հիմնարկության նախագահին, պարգեւատրել «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am