Փարիզում սկսվել Է Նոտր Դամի մերձակա թաղամասերի՝ կապարով աղտոտումից մաքրման գործողությունը

Armenpress 12:42, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի պրեֆեկտուրան օգոստոսի 13-ին սկսել Է այն թաղամասերի կապարով աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունը, որոնք հարում են Փարիզի Աստվածամոր տաճարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Info ռադիոկայանը:

Սա Փարիզի փողոցների եւ հրապարակների ակտիվազերծման միջոցառումների արդեն երկրորդ շարքն Է տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետեւանքով ծխի եւ մոխրի հետ շրջակա միջավայր Է լցվել շուրջ 400 տոննա կապար, որը ծածկում Էր շենքի տանիքը: Առաջին գործողությունը, որը հիմնականում Նոտր Դամը շրջապատող թաղամասերի մաքրումն Էր ջրով, ռադիոկայանի տվյալներով՝ ճանաչվել Է «անարդյունավետ»:

Այժմ տաճարի հարեւան փողոցները նախ կլվացվեն հատուկ քիմիական մաքրող բաղադրությամբ՝ գերբարձր ճնշման ներքո: Այնուհետեւ ասֆալտի մակերեւույթին, նստարաններին ու սյուներին մեկ օրվա ընթացքում կքսվի կապարը կլանող հատուկ դոնդող: Այդ բաղադրությունը պետք Է լիովին չորանա, ինչից հետո կհեռացվի ութ օրվա ընթացքում: Ինչպես հայտնել Է պրեֆեկտուրան, ակտիվազերծման այդ ծրագիրը կտեւի մինչեւ օգոստոսի 23-ը: Սիտե կղզում կփակվեն ոչ միայն մի քանի փողոցներ, այլեւ մետրոյի մերձակա կայարանը: Ավտոբուսային երթուղիները կփոփոխվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am