Դիլիջանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը

Armenpress 10:53, 13 Օգոստոս, 2019

ԴԻԼԻՋԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում մեկնարկել է միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այրեր Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերից: «Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումների հայաստանյան մասն անց է կացվել Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի են ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am